Աշխարհ

06.01.2022 21:59


Բոլոր նրանք, ովքեր կհրաժարվեն զենքը վայր դնել, կոչնչացվեն. Ղազախստանի ՆԳՆ

Բոլոր նրանք, ովքեր կհրաժարվեն զենքը վայր դնել, կոչնչացվեն. Ղազախստանի ՆԳՆ

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ զանգվածային անկարգությունների այն մասնակիցները, որոնք չեն կատարի զենքը վայր դնելու պահանջները, կոչնչացվեն, հայտնում է Sputnik Ղազախստանը ՝ հղում անելով ՆԳՆ-ին։

«Զենքը վայր դնելու օրինական պահանջին զինված դիմադրություն ցույց տվողները կոչնչացվեն»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ղազախստանում ոստիկանության և Ազգային գվարդիայի ջոկատները ուժեղացված պարեկություն են իրականացնում, տեղադրվել են պահակակետեր, իրավախախտները ձերբակալվում են։

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում՝ 70 զինծառայող Հայաստանից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը