Աշխարհ

07.01.2022 09:34


Ցուցարարները դիրքավորվել են Ալմաթիի «Միր» հեռուստաալիքի շենքում. կան զոհեր

Ցուցարարները դիրքավորվել են Ալմաթիի «Միր» հեռուստաալիքի շենքում. կան զոհեր

Ալմաթիում ծայրահեղականները դիրքավորվել են «Միր» հեռուստաալիքի շենքում։ Տեղեկությունը հաղորդում է ղազախական «Հաբար 24»-ը:

«Մեր գործընկերները պատմել են, որ իրենց տվյալներով՝ ամբողջ գիշեր քաղաքում կրակոցներ են լսվել, որոնք այժմ էլ կարելի է լսել Ալմաթիում։ Բացի այդ, Հանրապետության հրապարակում մի խումբ ծայրահեղականներ բարիկադավորել են «Միր» հեռուստաալիքի շենքը, կան զոհեր, զոհվածների մարմինները հենց փողոցում են»,-հայտնել Է հեռուստաալիքի թղթակիցը:

Sputnik Ղազախստանն իր հերթին հաղորդում է, որ Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևի խոսքով` Ալմաթիում բախումների ժամանակ ահաբեկիչների կողմից գործել են դիպուկահարներ հատուկ հրացաններով։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը