Մեկնաբանություն

07.01.2022 09:51


Շուշին Ղազախստանի ցուցարարների իրավունքների հետ փոխած «քաղաքացիականները»

Շուշին Ղազախստանի ցուցարարների իրավունքների հետ փոխած «քաղաքացիականները»

Ղազախստանում քաղաքական ցնցումներ են։ Պատճառները խորքային են, առիթը՝ գազի գնի կրկնակի թանկացումը։

Ղազախստանում իշխանության հարց է լուծվում։ Նաև՝ աշխարհաքաղաքական ու համաշխարհային ազդեցությունների բաշխման հարց։

Ղազախստանի նախագահը ստիպված էր դիմել ՌԴ նախագահ Պուտինին։ Վերջինս էլ զուտ ձևականորեն Ղազախստանի ներքին գործերին միջամտեց ՀԱՊԿ–ի անվան տակ։ Նիկոլ Փաշինյանն օգտագործվեց այս խաղում։

Մի կողմ թողնելով այն հարցերը, թե պե՞տք էր արդյոք հայկական 70 հոգանոց զորախմբի մասնակցությունը Ղազախստանի ներքին կյանքում կամ կարո՞ղ էր արդյոք Հայաստանը հրաժարվել Կրեմլի խնդրանքից՝ ձևականորեն ներգրավվել ղազախական գործընթացներում, դիտարկենք մեկ այլ հարց։

Նիկոլի մետամորֆոզները

Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելը բնական դժգոհություն է առաջացրել ՀՀ–ում։ Տարբեր մարդիկ տարբեր տեսանկյուններից են քննադատում Նիկոլին։ Ամենահիմնականն այն է, որ 2008–ին մեր երկրի գլխին «մարտի 1» բերած, 10 հոգու գլուխ կերած Նիկոլն առնվազն բարոյական իրավունք չունի համանման իրավիճակում միջամտել ղազախական դեպքերին՝ պաշտպանելով այնտեղի գործող իշխանությանը։

Կա նաև տեսակետ, որ փողոցով իշխանության եկածն առնվազն բարոյական իրավունք չունի Ղազախստանի փողոցի դեմ հանդես գալ, եթե նույնիսկ դա ճիշտ է։

Նիկոլին հիշեցվում է, որ Ղազախստանի նախագահ Տոկաևը շնորհավորում էր Ալիևին 44–օրյա պատերազմում հաղթելու համար, իսկ հիմա հայկական զորախումբը գնացել է պահելու նույն Տոկաևի իշխանությունը։

Հասկանալի է, որ Նիկոլը բան որոշող չէ և արել է այն, ինչ Պուտինն է պահանջել՝ ակնկալելով, որ վերջինս դա կգնահատի։

Ղազախստանում այլ հարցեր են լուծվում, բայց խնդիրն այն է, որ ՀՀ–ն ներկայացնում է մեկը, որը չպետք է ներկայացնի, ու խնդիրները հենց այդտեղ են առաջանում։ Ինչպե՞ս կարող է պարտության խորհրդանիշը ՀՀ–ի անունից հանդես գալ։

Ինչպե՞ս կարող է ձեռքը բինտով կապած, վրան մանիկյուրով սրտիկ նկարած ու այդ նկարածն արյան տեղ «հպարտների» վրա ծախած «հեղափոխական» Նիկոլը փողոցի դեմ հանդես գալ։ Եթե նույնիսկ զորք ուղարկելը ճիշտ է, ապա բարոյաքաղաքական տեսանկյունից ու սեփական հետագծից ելնելով դա չի կարող անել Նիկոլը։ Սա՛ է խնդիրը։

Քերիր հայ «արևմտամետին» և տակից դուրս կգա թուրքամետը

Նիկոլին ղազախական թեմայով քննադատողների մեջ մի այլ շերտ էլ կա, որոնց արժե անդրադառնալ։

Նիկոլին քննադատում են նաև Հայաստանում արևմտամետության ու ժողովրդավարության ջատագովներ ներկայացողները, որոնք իրականում թուրքական շահի սպասարկողներ են։

Ուրեմն էս արևմտամետիստներ ու հաստիքային հակառուսներ աշխատողները, ծովից ծով Հայաստան պահանջող ու Արաքսից մինչև Քուր Արցախ պատկերացնող, բայց 44 օր Երևանում «Պիկապ» փնտրողները շատ թեթև տարան Շուշիի անկումը, մեր հազարավոր զինվորների մահը, Նիկոլի դավաճանական հիմարությունները, Արցախի պետականության կորուստը և «ժողվարչապետի» դեմ կռիվ չտվեցին, բայց արի ու տես, որ շատ ծանր են տանում Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելը՝ լացելով ղազախ ցուցարարների դարդը։

Ուրեմն Նիկոլը հանձնում է ՀՀ տարածքները, Ադրբեջանին նվիրում Գորիս–Կապան մայրուղու կարևոր հատվածը, գործնականում վնասում է ՀՀ–Իրան հաղորդակցությանը, բայց հայ արևմտամետիստները լուռ են։ Փոխարենը տապակվում են ղազախ ցուցարարների համար։

Նիկոլը պաշտպանում է Ադրբեջանի էյվազլիական ու չայզամիական շահերը, բայց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ղարաքիլիսայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը լուռ է։ Փոխարենը նա մտահոգված է ղազախների պահով։

Ժիրայր Սեֆիլյանը մինչև պատերազմը «Ռեմբո» էր խաղում, թե բա եթե թույլ տան, կգնամ 2016–ի քառօրյա պատերազմում կորցրած 800 հեկտարը հետ կբերեմ, բայց 44 օր Երևանում «Պիկապ» էր փնտրում ու Ֆեյսբուքում կամավորներ հավաքում։ «Ծռիստները» Վիլսոնի իրավարար վճռի վկաներ են ներկայանում, բայց ծպտուն չեն հանում Նիկոլի դեմ, երբ վերջինս փրփուրը բերանին քարոզում է «Արցախն Ադրբեջան է, և վե՛րջ» բանաձևի օգտին։ «Ծռիստները» ևս ծանր են տանում ղազախ ցուցարարների դեմ կռիվ տալը, բայց Նիկոլից հաշիվ չեն պահանջում թուրքամետ ծրագրերի իրականացման համար։

Մի սութի հեղափոխական կար։ Էն որ Սերժ Սարգսյանի նկարի վրա սև լենտ էր կապել ու քաղաքով ման էր գալիս։ Ուրեմն էդ «հեղափոխական» Դավիթ Սանասարյանը հիմա Նիկոլի տարած ու հետ բերած հաճախորդ է աշխատում։ Սա շատ հանգիստ տարավ Արցախի պետականության կորուստը, բայց դարդ է անում, որ Նիկոլը ՀԱՊԿ–ում օգտագործվում է ղազախների դեմ։

Արցախի տարածքները Նիկոլը «փուռը» տվեց ու հազարավորների ուղարկեց մահվան բերան, բայց արևմտամետիստ ու իմքայլիստ Գայանե Աբրահամյանը, ռուսախոս–հակառուս Ստեփան Գրիգորյանը, Սորոսի վկա Դանիել Իոաննիսյանը, հաստիքային ռուսատյաց Հովսեփ Խուրշուդյանը, վատ մարդու քույր ու վատ մարդ Սեդա Սաֆարյանը և սրանց նմանները լուռ էին, մի թթու խոսք չասեցին Ադրբեջանի կամ Թուրքիայի հասցեին պատերազմի օրերին։ Փոխարենը ռեժիմով հայհոյում են ՌԴ–ին ու հիմա լացում ղազախ ցուցարարների համար։

Ժողովրդավարության պաշտպաններ ներկայացող լևոնբարսեղյանները լուռ են, երբ ՀՀ–ում մարդու իրավունքների ու ժողովրդավարական սկզբունքների խայտառակ խախտումներ է անում Նիկոլը։ Լուռ են, երբ հավաքների ազատության իրավունքը չի պաշտպանվում ու ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում։ Լուռ են, երբ ՏԻՄ ընտրությունների արդյունքները Նիկոլն ապօրինաբար վերանայում է՝ նախընտրական ու հետընտրական փուլերում հետապնդելով իր մրցակիցներին։ Լուռ են, երբ ընտրակեղծարարության հիմնադիր–տեխնոլոգ Գագիկ Ջհանգիրյանը դատական համակարգում ճչացող ապօրինություններ է թույլ տալիս՝ դատական գործերի համակարգչային բաշխման համակարգը վերացնելով ու անցնելով կամակատար դատավորների նշանակման պրակտիկային։ Լուռ էին, երբ ադրբեջանաթուրքական ուժերը ֆոսֆորային արկեր էին թափում արցախահայության գլխին։ Լուռ են գերիների հարցում։ Լուռ են ՀՀ տարածքում ադրբեջանական զորքերի հայտնվելու թեմայով։

Սրանք լուռ են այս բոլոր հարցերում, բայց հիմա աղմուկ են բարձրացրել ղազախների իրավունքների համար՝ ձայնակցելով ադրբեջանաթուրքական ոռնոցներին, ի դեպ։

Նշված գրեթե բոլոր արևմտամետիստ «կենդանիներն» էլ բարոյական առումով ավարտված մարդիկ են։ Գրեթե բոլորն էլ ներընտանեկան հարաբերություններում խնդիրներ ունեն․ մեկը հոր հետ է տարածքի համար կռիվ տալիս, մյուսն, ըստ օդում կախված լուրերի, հարսի հետ է կենակցել ու կրկին հոր հետ խնդիրներ ունի, մյուսը բարոյապես անկայուն է, երրորդը մոր հետ խնդիր ունի։ Մի խոսքով, սրանք բարոյական խնդիրներ ունեն ինչպես անձնական, այնպես էլ հանրային կյանքում։ Էս տիպաժը մեծապես նպաստեց, որ ՀՀ–ում իշխանության գա Նիկոլը ու հանձնի Արցախը։ Սրանց մաքրելը հասարակական–քաղաքական դաշտից կարևորագույն անվտանգային նշանակություն ունի։

Սրանք թուրքական շահն են սպասարկում՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների փաթեթավորման ներքո։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը