Աշխարհ

07.01.2022 18:17


Samsung-ը թողարկել է ամենամեծ կոր մոնիտորը

Samsung-ը թողարկել է ամենամեծ կոր մոնիտորը

Samsung-ը CES 2022-ին ներկայացրել է Odyssey Ark կոր մոնիտորը: Այս մասին հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Verge պարբերականը:

Թողարկված սարքն ամենամեծ կոր մոնիտորն է շուկայում: Այն 55 դյույմանոց էկրան է ստացել՝ կողմերի 16:9 հարաբերակցությամբ:

Ֆլագմանային սարքը հատուկ տակդիր է ստացել, որի շնորհիվ մոնիտորը կարող է տեղադրվել ուղղահայաց, հորիզոնական կամ պտտել անկյունագծով։ Արտադրողի խոսքով՝ այս կերպ օգտատերը կարող է արագ անցումներ կատարել տարբեր ձևաչափերի միջև՝ օրինակ՝ գրասենյակային աշխատանքի, սոցցանցերի և խաղերի:

Սարքի մեկ այլ տարբերակիչ առանձնահատկությունը կոր մատրիցան է, որի անկյունը կարող է փոխվել: «Multiview-ի պարամետրերը թույլ են տալիս օգտատերերին հարմարեցնել Odyssey Ark-ն ինչպես ցանկանում են՝ լիովին կարգավորվող էկրանի չափով, որը հարմար է խաղի կամ ծրագրերի համար»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունն Odyssey Ark-ի գինը չի բացահայտել: Հայտնի չէ նաև, թե երբ նոր մոնիտորը կհայտնվի վաճառքում։

Այս խորագրի վերջին նյութերը