Աշխարհ

07.01.2022 10:34


Ղազախստանի տարածքում 70 շուրջօրյա ուղեփակոցներ են տեղակայել

Ղազախստանի տարածքում 70 շուրջօրյա ուղեփակոցներ են տեղակայել

Ղազախստանի իրավապահ մարմինները 70 շուրջօրյա ուղեփակոցներ են տեղակայել հանրապետության տարածքում տեղի ունեցող անկարգությունների պատճառով: Հունվարի 7-ին այդ մասին հայտնել Է Ղազախստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հանրապետությունում իրականացվում են միջոցառումներ արտակարգ դրության սահմանման շրջանակներում: Բոլոր ակիմատները (տարածաշրջանների վարչակազմերը) ազատված են եւ վերցված ուժեղացված հսկողության ներքո: Երկրի տարածքում տեղակայված են 70 շուրջօրյա ուղեփակոցներ»,-ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը