Կարծիք

07.01.2022 11:41


Երեկ պարզվեց, որ Հայաստանում գործում են հասարակական կազմակերպություններ, որոնք նաև իրավապաշտպաններ են

Երեկ պարզվեց, որ Հայաստանում գործում են հասարակական կազմակերպություններ, որոնք նաև իրավապաշտպաններ են

Երեկ պարզվեց, որ Հայաստանում գործում են հասարակական կազմակերպություններ, որոնք նաև իրավապաշտպաններ են:

Երեկ նաև պարզվեց, որ նրանք շատ անհանգիստ են ու մտահոգված:

ՉԷ, սխալ հասկացաք, նրանք մտահոգված չեն Հայաստանում օրեցօր խորացող բռնապետությամբ, հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ, զանգվածային ու համատարած խախտումներով, բռնաճնշումներով ու իրավունքի գերակայության սկզբունքի տոտալ ոտնահարմամբ:

Նրանց համար դա նորմալ է, շատ բնական ու ընկալելի, քանի որ առաջնորդվում են «он сукин сын, но НАШ сукин сын» սկզբունքով:

Բայց երեկ պարզ դարձավ, որ իրենց «сукин сын»-ը այնքան էլ իրենցը չի, ու գործել է աններելի մեղք. Ղազախստանի բռնապետության դեմ պայքարի դուրս եկած հպարտ քաղաքացիների ընդվզումը ճնշելու համար այդ сукин сын-ը «բռնապետական» ՀԱՊԿ-ի հետ միասին զորախում է ուղարկել Ղազախստան:

Մե տխրություն, մե զայրույթ, մե հիասթափություն, մե դատապարտում: Այն աստիճանի, որ դիրիժյորի ձեռքի թեթև շարժումով ղազախ ժողովուրդը դարձավ մեզ ԲԱՐԵԿԱՄ, իսկ իրավապահների վրա կրակող, նրանց գլխատող ահաբեկիչները և խանութներ ու բանկոմատներ թալանող խուլիգանները դարձան հանուն ժողովրդավարության մեռնող տառապյալներ:

Էս ո՞վ եք դուք, ի՞նչ ծնունդ եք, որտե՞ղ են ձեզ բուծում . . .

Հ.Գ. Ղազախստան զորախումբ ուղարկելու մասին «сукин сын»-ի ընդունած որոշումը սխալ էր, բայց շատ ԱՐԴԱՐ. դա պետք է աներ հենց ինքը՝ փողոցային ստախոս ու կեղծարար հեղափոխականը:

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը