Աշխարհ

07.01.2022 13:19


Ալմաթիի կենտրոնում շարունակվում Է հրաձգությունը

Ալմաթիի կենտրոնում շարունակվում Է հրաձգությունը

Հրաձգությունը չի դադարում Ալմաթիի Հանրապետության հրակարակի շրջանում: Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, կան զոհեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրանք ընկած են ուղղակի ճանապարհին: Երևում են մի քանի գնդակոծված ավտոմեքենաներ, առնվազն դրանցից երկուսում կան մարդկանց մարմիններ:

Իրադարձությունների կենտրոնն առավոտյան ժամերին Հանրապետության հրապարակն Է: Քաղաքի մյուս վայրերում հարաբերականորեն հանգիստ Է. կրակոցներ լսվում են ժամանակ առ ժամանակ: ՏԱՍՍ-ը հավաստել Է, որ անկարգությունների շատ հրահրողներ Ալմաթիում երթևեկում են առանց համարանիշիերի ավտոմոբիլներով: Ավելի վաղ այդ մասին հայտնել են մեգապոլիսի պարետատանը: Այնտեղ նշել են, որ քաղաքացիները պարտավոր են իրենց հետ ունենալ փաստաթղթեր: Առանց պետական համարանիշերի ավտոմոբիլների տերերի և ավտոտրանսպորտի նկատմամբ կկիրառվեն արտակարգ դրության ռեժիմի ամենախիստ պատժամիջոցները:

Այս խորագրի վերջին նյութերը