Աշխարհ

10.01.2022 10:42


Ղազախստանում մոտ 8 հազար մարդ է բերման ենթարկվել․ ՆԳՆ

Ղազախստանում մոտ 8 հազար մարդ է բերման ենթարկվել․ ՆԳՆ

Հունվարի 10-ի դրությամբ Ղազախստանի ներքին գործերի մարմիններ է բերվել 7939 մարդ, հայտնում է ՆԳՆ օպերատիվ շտաբը։

Ալմաթիում ոստիկանության աշխատակիցներն Ազգային գվարդիայի զինվորականների եւ հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ երկու շուկաներում 207 մարդ են ձերբակալել:

Բացի այդ, առգրավվել է 5 գողացված ավտոմեքենա, գողացված ապրանքանյութական արժեքներ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը