Աշխարհ

10.01.2022 12:31


Ղազախստանում անկարգությունները պետական հեղաշրջման փորձ են եղել. Տոկաև

Ղազախստանում անկարգությունները պետական հեղաշրջման փորձ են եղել. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանում անկարգությունները պետական հեղաշրջման փորձ են եղել, հաղորդում է ТАСС-ը: Նա հայտնել է, որ Ղազախստանում անկարգությունների նախապատրաստությունը երկար ժամանակ է տևել։

Տոկաևը նաև հայտարարել է Ղազախստանում անկարգություններին միջազգային ահաբեկիչների մասնակցության ապացույցների առկայության մասին։ Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ Ղազախստանի ավազակախմբերը փորձել են տիրանալ զենքին և մարտական տեխնիկային։

Տոկաևը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը