Քաղաքական

11.01.2022 19:30


Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ և ԱԹՍ-ներ. հայտնի է հայկական կողմի 3 վիրավորների մասին

Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ և ԱԹՍ-ներ. հայտնի է հայկական կողմի 3 վիրավորների մասին

Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։

Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։

Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը