Աշխարհ

12.01.2022 12:28


Ղազախստանում ավելի քան 50 վարչական շենք են վնասել անկարգությունների ժամանակ

Ղազախստանում ավելի քան 50 վարչական շենք են վնասել անկարգությունների ժամանակ

Ղազախստանում ավելի քան 150 բիզնես-օբյեկտ և 50-ից ավելի վարչական շենք Է վնասվել անկարգությունների ընթացքում: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել Է արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարար Կայիրբեկ Ուսկենբաևը հանրապետության նոր կառավարության առաջին նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ակիմատների (տարբեր մակարդակի տեղական վարչակազմերի – ծանոթ. խմբ,) օպերատիվ տվյալներով՝ երկրի ութ տարածաշրջաններում վնասված են 53 պետական օբյեկտ և փոքր և միջին ձեռնարկչության 151 օբյեկտ: Վնասված օբյեկտների ստույգ քանակն ամեն օր ճշտվում են ակիմատների կողմից: (…) Բոլոր տարածաշրջաններում ստեղծված են պատճառված վնասի հետազոտման և գնահատման համապատասխան հանձնախմբեր»,-հայտնել Է նախարարը:

Ինչպես նշել Է նախարարն, ամենից շատ օբյեկտներ տուժել են Ալմաթիում՝ 166:

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք բնակավայրերում սկսվեցին բողոքի ակիցիաներ: Արդեն մի քանի օր անց դրանք վերաճեցին զանգվածային անկարգությունների և իշխանության մարմինների վրա հարձակումների երկրի շատ քաղաքներում: Տուժել են հազարավոր մարդիկ, կան զոհվածներ:

Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևն օգնության Է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Իշխանությունների տվյալներով՝ հանրապետությունում վերակնգնված Է սահմանադրական կարգը:

Հունվարի 11-ին Տոկաևը հաստատել Է կառավարության նոր կազմը՝ վարչապետ Ալիխան Սմայիլովի գլխավորությամբ: Տոկաևը նոր կառավարությանը հանձնարարել Է իրականացնել ընդգրկուն բարենորոգումներ, այդ թվում տնտեսական և բանկային հատվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը