Աշխարհ

13.01.2022 21:25


Խամեսը փրկել է մրցակցի ֆուտբոլիստի կյանքը. նրա մոտ խաղի ընթացքում սրտի կանգ է գրանցվել

Խամեսը փրկել է մրցակցի ֆուտբոլիստի կյանքը. նրա մոտ խաղի ընթացքում սրտի կանգ է գրանցվել

«Ալ-Ռայանի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը փրկել է «Ալ-Վակրու» թիմի մալիացի պաշտպան Ուսման Կուլիբալիի կյանքը Քաթարի առաջնության 13-րդ տուրի խաղում, հայտնում է beIN Sports-ը:

Առաջին կեսում Կուլիբալին ուշագնաց է եղել: «Էվերթոնի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը շտապել է օգնության՝ նախքան բժիշկները դուրս կգային խաղադաշտ: Ռոդրիգեսն ուղղել է 32-ամյա ֆուտբոլիստի գլուխը, որպեսզի նա կարողանա շնչել: Մալիացին տեղափոխվել է հիվանդանոց. հիմա նրա վիճակը կայուն է գնահատվում:

Խաղից հետո լիգան հաստատել է, որ Կուլիբալին սրտի կաթված է ստացել:

Ռոդրիգեսը 2021 թվականի սեպտեմբերից է հանդես գալիս «Ալ-Ռայան» ակումբում: Քաթարի ընթացիկ առաջնությունում նա 7 խաղի է մասնակցել, դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը