Կարծիք

17.01.2022 17:33


Անկեղծ ասած, 2005-ին մենք հարցումներ չենք պատվիրել, բայց կարծում եմ, որ այն ժամանակ Մեդիամաքսի գոյության մասին հաստատ ավելի շատ մարդ էր տեղյակ, քան 12-ամյա Վահագն Ալեքսանյանի

Անկեղծ ասած, 2005-ին մենք հարցումներ չենք պատվիրել, բայց կարծում եմ, որ այն ժամանակ Մեդիամաքսի գոյության մասին հաստատ ավելի շատ մարդ էր տեղյակ, քան 12-ամյա Վահագն Ալեքսանյանի

Այսօր հակադարձելով Գեղամ Մանուկյանին, որը իրավացիորեն նշել էր, որ 2005 թվականի ապրիլի 26-ին Մեդիամաքսը հրապարակել էր Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը Էրդողանին, պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասել է (մեջբերումն ըստ Aravot.am-ի, հղումը մեկնաբանության մեջ)․

«2005թ․ ՀՀ բնակչության քանի՞ տոկոսն էր տեղյակ, որ գոյություն ունի «Մեդիամաքս» գործակալություն։ Բացի այդ, դա իմ մեջ չի տպավորվել, որովհետեւ ՀՅԴ-ն այդ նամակին ի պատասխան ԱԺ-ում աղմուկ չի բարձրացրել։ Կամայական որեւէ հեռուստաընկերությամբ հայտարարվե՞լ է այդ մասին»։

Անկեղծ ասած, 2005-ին մենք հարցումներ չենք պատվիրել, բայց կարծում եմ, որ այն ժամանակ Մեդիամաքսի գոյության մասին հաստատ ավելի շատ մարդ էր տեղյակ, քան 12-ամյա Վահագն Ալեքսանյանի: 2005-ին բոլոր առաջատար հեռուստաընկերությունները Մեդիամաքսի բաժանորդ էին, ուստի եթե ապագա պատգամավորի «մեջ» ինչ-որ բան չի տպավորվել, պատճառը կարող է լինել այն, որ ինքն այն ժամանակ դիտում էր ոչ թե լուրեր, այլ իր տարիքին ավելի համապատասխան հաղորդումներ:

Արա Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը