Քաղաքական

19.01.2022 14:45


«Փարավոն» ռեստորանում սպասվում է մեծ միջոցառում, կարո՞ղ եք այնտեղ հետևել, որ բոլորը ներկայանան QR կոդով կամ բացասական թեստի արդյունքով․ Արթուր Ղազինյան

«Փարավոն» ռեստորանում սպասվում է մեծ միջոցառում, կարո՞ղ եք այնտեղ հետևել, որ բոլորը ներկայանան QR կոդով կամ բացասական թեստի արդյունքով․ Արթուր Ղազինյան

Լսելով Առողջապահության փոխնախարարի պատասխանն իմ հարցին՝ ուզում եմ ասել, որ մեր ՀՀ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ինչ–որ մի փուլում հանրային տրանսպորտ մուտք գործելիս ցույց տալ իրենց հեռախոսի մեջ գտնվող QR կոդը կամ թեստավորման բացասական արդյունքը։ Այս մասին այսօր Ազգային ժողովովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նա իշխանության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց այն երկրների վրա, որտեղ նոր շտամը մեծ մասշտաբներով տարածվել է և որտեղ 80 տոկոս և ավելի պատվաստված են։ ««Կարծում եմ, որ կոռեկտ չէ մեղադրել այդ երկրներին, որ իրենց մոտ կեղծ թղթեր են ծախում, Հայաստանը չեմ վերցնում որպես օրինակ, Հայաստանում ինչ–որ մի բան կարելի է մտածել կասկածել»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է հանրային սնունդներում այդ կոդի պահանջին, նա ասաց, որ լինում են բազմաթիվ մեծաքանակ մասնակցությամբ միջոցառումներ՝ ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ, որտեղ տեխնիկապես ապահովել, որ չպատվաստված մարդու մուտքը թույլ չի տրվի, մի քիչ դժվար է պատկերացնել։

«Եկեք որպես լավ օրինակ վերցնենք, որ առաջիկայում «Փարավոն» ռեստորանում սպասվում է մեծ միջոցառում՝ մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ, այնտեղ կարելի՞ է հետևել, որ բոլորը ներկայանան QR կոդով կամ բացասական թեստի արդյունքով, կարո՞ղ եք դա անել, խնդրում եմ դա արեք, ինչ–որ ձևով ցույց տվեք հանրությանը, որ այս նորմատիվ կարգավորումը բոլորի վրա է տարածվում, ոչ թե միայն խեղճ ու կրակ մարդկանց վրա»,-ասաց նա։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը