Քաղաքական

20.01.2022 13:57


Փաշինյան-2018․ «ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»․ Փաշինյան-2022․ «Տուգանվողների թիվն ավելացել է մինչև 850 տոկոսով»

Փաշինյան-2018․ «ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»․ Փաշինյան-2022․ «Տուգանվողների թիվն ավելացել է մինչև 850 տոկոսով»

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա՝ հունվարի 20-ի նիստում հպարտորեն հայտարարում էր, որ վարորդ քաղաքացիների նկատմամբ տուգանքները շատացել են։ Մասնավորապես,՝ 60-850 տոկոսով։ Նա մանրակրկիտ հպարտությամբ թվարկեց տուգանքների շատացումը։

Ուշագրավ է, որ նույն Փաշինյանը, երբ նոր էր եկել իշխանության, կառավարության 2018թ․ հունիսի 15-ի նիստում, երբ ոստիկանությունը ցանկանում էր ներդնել քաղաքացիներին տուգանելու նոր համակարգ, հայտարարեց․ «Մարդկանց ասում ենք՝ քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք՝ բերենք այդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք, որ շատ տուգանենք: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ մենք պետք է դադարենք քաղաքացիներին ամեն տեղ բռնել-տուգանելու քաղաքականությունից, հիմա դուք քննարկում եք՝ ավելի շատ ինչպես տուգանենք: Ոչ, չեն լինելու այդ շարժական տեսանկարահանող մեքենաները, դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնելու քաղաքականությունը»: Ասաց, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, որ առաջ ասում էր քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, հիմա քաղաքացուն դարձրել է ամեն քայլի տուգանվելու մատերիալ ու հպարտանում էր դրանով։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հուլիսի 9-ին հայտարարեց․ «ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»։ 2022թ․ հունվարի 20- դրությամբ, մահացել է 9680 մարդ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը