Քաղաքական

21.01.2022 14:31


Պետք է շուտ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքը. ՌԴ ԱԳՆ

Պետք է շուտ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքը. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան պատրաստ է սահմանագծման և սահմանազատման հարցում խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, որում գերատեսչությունը պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` հետևողականորեն ջանքեր են գործադրվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, որտեղ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում զենքի կիրառմամբ միջադեպեր, որոնց հետևանքով մարդիկ են մահանում։
«Պետք է հնարավորինս շուտ ձևավորել և գործարկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի աշխատանքը»,-ասված է հաղորդագրությունում։
Անդրադառնալով հայ գերիների թեմային` ԱԳՆ–ն նշել է, որ Ռուսաստանն ակտիվ մասնակցում է այդ խնդրի լուծմանը, և ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել են ընդհանուր առմամբ 146 պահվող անձինք` 127–ը` հայկական կողմին, 19–ը` ադրբեջանական:
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը