Քաղաքական

22.01.2022 16:18


Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես տեղեկացնում են Փաշինյանի աշխատակզմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Արծարծվել են նաեւ ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգայն անվտանգության ընթացիկ իրավիճակի շուրջ։
Երկու երկրների ղեկավարները անդրադարձել են նաեւ երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի։

Այս խորագրի վերջին նյութերը