Կարծիք

25.01.2022 21:00


Իգդիր-Նախիջևան գազատարը պետք է դառնա Սյունիքով անցնելիք «Թյուրքական միջանցքի» բաղադրիչներից

Իգդիր-Նախիջևան գազատարը պետք է դառնա Սյունիքով անցնելիք «Թյուրքական միջանցքի» բաղադրիչներից

Թուրքիան այս տարի կսկսի Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցումը (7.38 մլն դոլար արժողությամբ), որի մասին Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրվել էր 2020թ. դեկտեմբերին՝ Հայաստանի իշխանության կապիտուլիացիայից հետո։ Հենց այդ իրադարձության հետ են թուրքերը կապում նոր գազատարի կառուցումը։ Դժվար չէ կռահել, որ գազատարը ոչ միայն պետք է ապահովի գազով Նախիջևանի ողջ տարածքը, այլ պետք է դառնա Սյունիքով անցնելիք «Թյուրքական միջանցքի» մուլտիմոդալ ենթակառուցվածքի բաղադրիչներից մեկը, երբ հասնի այդ միջանցքի լիարժեք ստեղծմանը (այս պահին փաստացի գործում է օդային բաղադրիչը և սկսվում է երկաթուղայինի կառուցումը)։ #խաղաղությանվկաները»

***

ՀՀ դե ֆակտո վարչապետի երեկվա ասուլիսի բոլոր թեզերը վերահաստատեցին նաև այն պարզ իրողությունը, որը կապված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ։ Հիմա հասկանալի է դառնում, թե ինչու է Թուրքիան ևս նշում, որ բանակցությունները առանց նախապայմանների են։ Դրանք առանց նախապայմանների են, որովհետև ՀՀ դե ֆակտո վարչապետն ու իր խմբավորումը ըստ էության համաձայնել են կատարել Թուրքիայի բոլոր նախապայմանները։
Առաջիկա ամիսների գլխավոր բառը, որը պետք է բոլորն իմանան, կոլլաբորացիոնիզմն է։ Դա պատերազմի ընթացքում տվյալ երկրի քաղաքացիություն ունեցող անձի համագործակցությունն է թշնամու հետ ընդդեմ իր երկրի։
Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը