Աշխարհ

26.01.2022 20:15


WhatsApp-ում երկու երկար սպասված գործառույթ է ավելացվել

WhatsApp-ում երկու երկար սպասված գործառույթ է ավելացվել

WhatsApp մեսենջերում iOS-ի համար ավելացրել են երկու երկար սպասված գործառույթ՝ կապված ծանուցումների համակարգի հետ։ Ինչպես տեղեկացնում է 9to5Mac-ը, փոփոխությունները կատարվել են վերջնական հավաքման ժամանակ, որը հասանելի է բոլոր օգտատերերին։

Նշվում է, որ 22.2.75 տարբերակում մեսենջերի ծանուցումներն այժմ ունեն «Ֆոկուսավորում» ռեժիմ iOS 15-ից։ Օրինակ, iPhone ունեցողները «Չանհանգստացնել» ռեժիմով կստանան ծանուցումներ միայն WhatsApp-ի օգտատերերից, որոնց մտցրել են թույլատրվածների ցուցակ։

Այժմ WhatsApp-ից ծանուցումներ ստանալիս միացվում է օգտատիրոջ պրոֆիլի լուսանկարը։ Այս գործառույթն արդեն կա Telegram մեսենջերում։ Սա iOS 15-ի նորամուծություններից մեկն է։

22.2.75 տարբերակում ավելացրել են նաև ձայնային հաղորդագրությունների դադարեցման և վերականգնման հնարավորություն։ Այդ գործառույթը թեստավորվել է 2021թ. հոկտեմբերին բետա-տարբերակ ռեժիմով, իսկ այժմ հասանելի է մեսենջերի բոլոր օգտատերերին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը