Աշխարհ

27.01.2022 17:06


Կարապը մեկ ժամով կանգնեցրել է Լոնդոնի մետրոյի աշխատանքը

Կարապը մեկ ժամով կանգնեցրել է Լոնդոնի մետրոյի աշխատանքը

Կարապը մեկ ժամով կանգնեցրել է Լոնդոնի մետրոյի աշխատանքը, հայտնում է UPI-ն։

South Acton կայարանում ուղևորները անսովոր պատկերի ականատես են եղել. սպիտակ կարապը նստել է ռելսերի վրա՝ հրաժարվելով հեռանալ։ Նրան չեն շեղել անգամ մարդկանց բղավոցները, որոնք փորձել են վախեցնել թռչնին։

Արդյունքում խնդրին լուծում տալու համար կանչվել են մետրոյի աշխատակիցներ։ Մինչ նրանք փորձում էին կարապին ապահով տեղ հասցնել, գնացքի 14 երթուղիներ չեղարկվել են։

Թռչնին փրկելուց հետո նրան հանձնել են անասնաբույժներին։ Բժիշկները զննել են կարապին, որից հետո նրան բաց են թողել վայրի բնություն։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը