Աշխարհ

27.01.2022 12:12


Վրաստանում կորոնավիրուսի 17 484 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսի 17 484 նոր դեպք է հաստատվել

Հունվարի 27-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17 484 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 699 մարդ, մահացել է 27 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 110 168, այստեղից ապաքինվել է 981 531 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 840:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 73 250 փորձարկում, այդ թվում 44 185-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 29 065-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 23.87% է, վերջին 14 օրվանը՝ 16.51%, վերջին 7 օրվանը՝ 20.58%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 686 220 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 8 630 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 714 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 080 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը