Մեկնաբանություն

27.01.2022 12:48


Ինչու է Նիկոլն ընտրել թուրքական վեկտորը

Ինչու է Նիկոլն ընտրել թուրքական վեկտորը

Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները ճիշտ գնահատելու համար պետք է այն դիտարկել իշխանական աթոռի պահպանման տեսանկյունից։

Նրա համար կա մեկ խնդիր՝ աթոռի պաշտպանություն։ Իշխանությունը Նիկոլի համար սեփական կաշին փրկելու և հարստանալու միջոց է։ Իր համար իշխանությունը կենաց-մահու հարց է, քանզի շատ լավ գիտի, թե ինչեր է արել ու շատ լավ հասկանում է, որ այդ ամենն ունենալու է իրավաքաղաքական հետևանք։ Դա է պատճառը, որ կառչած է աթոռից։

Նիկոլի կարգախոսը․ «Հայաստանը Թուրքիա է, և վե՛րջ»

Նիկոլ Փաշինյանն այնպիսի ջանասիրությամբ է պաշտպանում թուրք–ադրբեջանական շահերը, որ կասկածի տեղիք չի թողնում՝ ինքն ընտրել է թուրքական վեկտորը։ Ընտրել է, քանզի այդ գծի մեջ է տեսնում իր աթոռի պաշտպանության հնարավորությունն ու կաշին փրկելու շանսը։

Ներքին լսարանում Նիկոլի հենարանը գնալով պակասում է։ «Հպարտ» քաղաքացիներն այլևս նախկին կուռքին չեն պաշտում, քանզի ստամոքսը հակառակն է ստիպում անել։ Մնում է դուրսը։

Թեև Կրեմլի հետ թվացյալ նորմալ հարաբերություններին, միևնույն է կա փոխադարձ անվստահություն։ Պուտինյան Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով ու չի ուզում լարվածություն իր հարավային սահմանների վրա։

Նիկոլի վարած քաղաքականության ու մեր պարտության արդյունքում ՌԴ–ն թուլացել է Հարավային Կովկասում։ Թուրքիան հնարավորություն է ստացել մտնել մեր տարածաշրջան։ ՌԴ–ն փորձում է մաքսիմալ զսպել Թուրքիային՝ կիրառելով տարբեր գործիքներ։ ՌԴ–ն ժամանակ է ձգում հարավում՝ մինչև իր արևմտյան ուղղությամբ խնդիրների լուծումը։ Դա է պատճառը, որ ՌԴ–ն ողջունում է հայ–թուրքական շփումը՝ շատ լավ հասկանալով, որ այն իր բնույթով ոչ միայն հակահայկական, այլ նաև հակառուսական է։

ՌԴ–ին այս պահին պետք է, որ մեզ մոտ պատերազմ չլինի։ Ու եթե դրան այս պահին նպաստում է հայ–թուրքական գործընթացը, ապա ինքը դեմ չէ։

Լրիվ այլ խնդիր է լուծում Թուրքիան։ Հայ–թուրքական ներկա գործընթացն ամբողջությամբ ՀՀ–ն կլանելու և ՌԴ–ին այս տարածաշրջանից հեռացնելու միտում ունի։ Նիկոլը կողմ է դրան, եթե ինքն անվտանգության երաշխիքներ ստանա։ Դատելով ամենից՝ ստացել է։ Ստացել է ու անցել գործի։

Էրդողանի համար Նիկոլը գտածո է։ Վերջինս բավարարում է թուրք–ադրբեջանական բոլոր նախապայմանները՝ փոխարենն ակնկալելով աթոռ։ Թուրքիան, բնականաբար, երկու ձեռքով կողմ է Նիկոլի «Աթոռ՝ Հայաստանի ու Արցախի շահերի հանձնման դիմաց» բանաձևին։ Դրա համար են թուրքերը, իբր, բարիացել ու բանակցում, իբր, առանց նախապայմանների։

Նիկոլը Թուրքիային ասում է՝ մի քիչ շարժ արեք, որ ներսի հարիֆերի վրա ծախելու բան ունենամ ու աթոռս պահեմ։ Թուրքիան վերցրել է Նիկոլի «պասն» ու հետևողականորեն առաջ է տանում թուրքական գիծը։

Նիկոլն այնքան է մտել թուրքական գծի մեջ, որ դարձել է մեր թշնամիների փաստաբանը։ Նա անգամ փոքրիկ հարցերում է փաստաբանություն անում Էրդողանի ու Ալիևի համար՝ հիմնավորելով, թե ինչու է «բարիացել» Թուրքիան։

Հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ 44–օրյա պատերազմում մեր դեմ դուրս եկած Թուրքիան դարձել է բարի ու խաղաղասեր։ Նիկոլն ասում է՝ 2008–2010–ին Էրդողանը խանգարում էր հայ–թուրքական «Ֆուտբոլային» դիվանագիտությանը, քանզի ինքը չէր Թուրքիայի ամբողջական ու միանձնյա ղեկավարը։ Հիմա ինքն է ու դրա համար էլ բարիացել է։ Նիկոլն, ըստ այդմ, իրեն հավատացող «չորքոտանիներին» փորձում է հանգստացնել ու կասկածներից հանել։ Նիկոլը քոքված «քցողի» պես է իրեն պահում․ փափուկ բարձ է դնում «քցվողի» գլխի տակ։

Եվ այսպես, Նիկոլի ներկա կարգախոսն է՝ «Հայաստանը Թուրքիա է, և վե՛րջ»։ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիների կարգախոսն ի հակառակ սրա պետք է լինի՝ «Նիկոլին պետք է հեռացնել, և վե՛րջ»։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը