Քաղաքական

19.07.2011 14:34


Ներկայացում, որը շահավետ է թե՛ ՀԱԿ–ին, թե՛ իշխանությանը

Ներկայացում, որը շահավետ է թե՛ ՀԱԿ–ին, թե՛ իշխանությանը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասել է, որ թեպետ այժմ շատ են խոսում «ՀԱԿ–իշխանություն» երկխոսության մասին, սակայն, ըստ իրեն, կա մի ավելի հրատապ խնդիր՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը փակելու ոտնձգությունները։ Հակոբյանը կարծիք է հայտնել, որ հեռուստաընկերության դեմ ուղղված քայլերը ժողովրդի ձայնը փակելու, խեղդելու նպատակ են հետապնդում։

Ինչ վերաբերում է «ՀԱԿ–իշխանություն» երկխոսությանը, ապա Ռուբեն Հակոբյանն այն անվանել է ներկայացում, որը շահավետ է թե՛ ՀԱԿ–ին, թե՛ իշխանությանը։

–ՀԱԿ–ը 3 տարվա ընթացքում կարողացավ կազմալուծել ընդդիմադիր դաշտը իր հռետորիկայով։ Նրանք ասում էին. «Գիտեք, մենք գործ ունենք ավազակապետության հետ, և ովքեր կմտածեն, որ այս ավազակապետերի հետ պետք է երկխոսել, ապա նրանք կեղծ ընդդիմություն են»։ ՀԱԿ–ը կարողացավ ժողովրդական զանգված ձեռք բերել։ Երբ ավարատվեց այդ փուլը,  ՀԱԿ–ը հանկարծ հայտարարեց, թե կիսաբաց դուռ կա, և պետք է երկխոսել, «նրանք ովքեր դեմ են այդ երկխոսությանը, նրանք մեր պետականության մասին չեն մտածում»։ Արդյունքում նորից սկսվեց ընդդիմության կազմալուծումը։ Այսօր էլ ՀԱԿ–ը կռվում է իր նախկին սկզբունքների դեմ,–հայտարարել է Ռուբեն Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը