Կարծիք

31.01.2022 21:42


Ամեն ապօրինություն տեսնելիս` իմացե՛ք` Ֆեմիդայի Բռնաբար Նիկոլի հովանավորները սրանք են` այս ծախված ու երկերեսանի պաշտոնյաները

Ամեն ապօրինություն տեսնելիս` իմացե՛ք` Ֆեմիդայի Բռնաբար Նիկոլի հովանավորները սրանք են` այս ծախված ու երկերեսանի պաշտոնյաները

Առաջին նկարում խոնարհվածին օրերս անդրադարձել էի` ՀՀ ֊ում ԵՄ դեսպան Վիկտորին է, երկրորդ նկարում` ՀՀ֊ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը։ Սրանք են Հայաստանում բռնությունների, ապօրինությունների, քաղաքական հետապնդումների քաջալերողն ու հովանավորը, սրանք են, որ լռել են Արցախում քիմիական զենքի գործածման դեմ, որ պապանձված են մեր ռազմագերիների հարցում, այս կույրերն են, որ այսօր և միշտ չեն տեսնում ցուցարարների դեմ կիրառված ոչ իրավաչափ ուժը, որ չեն տեսնում` ինչպես են հետապնդվում ոչ իշխանահաճո որոշումներ կայացնող դատավորները, դիցուք` Աշոտ Երկաթին օրերս ազատ արձակած Բորիս Բախշիյանի նկատմամբ արդեն այսօր նախաձեռնված հետապնդումը։

Նախկին իշխանությունների օրոք, իհարկե, ոչ այսօրինակ, բայց ևս եղել օրենքի խախտումներ, սակայն հիշու՞մ եք` փսեվդոիրավապաշտպաններն ինչ աղաղակ էին բարձրացնում առիթ֊անառիթ և այլ լույսի ներքո ինչո՞վ է պայմանավորված սրանց ոչ միայն լռությունն, այլ խրախուսանքը (ԵԽԽՎ վերջին օրերի զեկույցը` դրա վառ ապացույց) սահմանադրական կարգի առերևույթ տապալումների, դատարանների շրջափակումների, քաղական բանտարկությունների, վարչապետի` դատարաններին ուղիղ կերպով տրված հրահանգների և բազմաթիվ այլ ապօրինությունների նկատմամբ, ո՞րն է սրանց շահը, ինչու՞ են ոչնչացնում Հայաստանում իրավական ամեն բան, գուցե սրանք էլ բացառություն չեն, ինչպես ԵՄ ու ԵԽ այն պաշտոնյաներն, ովքեր տարբեր ժամանակներում Ադրբեջանի կողմից բազմիցս կաշառվել են ու գործել ընդդեմ Հայաստանի, և այս կասկածս լրիվ հիմնավոր է, այլապես է պարզապես անհնար է ոչ միայն չտեսնել ներհայաստանյան իրավաբառդակն, այլևս դա անվանել դեմոկրատիա ու իրավական առաջընթաց և ողջունել այդ ամենը։

Ամեն ապօրինություն տեսնելիս` իմացե՛ք` Ֆեմիդայի Բռնաբար Նիկոլի հովանավորները սրանք են` այս ծախված ու երկերեսանի պաշտոնյաները։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը