Կարծիք

01.02.2022 10:53


Վայ Լուլու, Լուլու․ փաստորեն, տենց հա՞

Վայ Լուլու, Լուլու․ փաստորեն, տենց հա՞

Երեկ մայրս զանգեց թէ ոստիկանությունից քեզ են հարցնում, մտածեցի այ մարդ քրեական գործով չեմ անցնում, գողություն չեմ արել,մարդ չեմ գցել մեքենայիս տակ, մեկ էլ հիշեցի վայ լուլու լուլու փաստորեն տենց հաաա....

Պարոնայք ոստիկաններ գիտեմ վիրավորել եմ թուրքի դեմ խոնարվող մի պաշտոնյայի, որը իր տաք կյանքը վայելում է իմ ու իմ նման տղերքի տանջանքի արդյունքում, դե բա ոնց օրենք էմ խախտել էլ ով դիմանար: Եթե լուսինե բադալյանը իմ ասածը ընդունել է որպես անձնական վիրավորանք և դիմել իրավապահ մարմիններին, ապա իմ անձնական վիրավորանքի համար ով պիտի պատասխան տա թէ դրանք անպատժելի էն:

Եռաբլուրը բերան բացելու տեղ չի, այնտեղ իմ ախպերներն են հանգչում, իմ խրամատիս ու մարտական ընկերներս, Ստյոպս, Գառնիկս, Հովոս, Արտակս, Նորոս, Տուտին, հիմա ես հանդուրժեի՞ իրա արածը, կասե՞ք։

Ինչու Նույն տուժը չի կիրառվում պետական պաշտոնյայի լկտիության պահվածքի վրա, թէ մենք լավ տուգանքի մատերիալներ էնք, որ վռազ արձագանքում էք: Ինչ ասել եմ տեղին եմ ասել, ու չէմ փոշմանում, եթե պետական պաշտոնյան չի գիտակցում որ այդտեղ հանգչող տղաները զոհվել են հանուն իրա և մնացածի, եթե նա չի կարողանում տարբերել իր ուրախ ու լկտի պահվածքը ,ուրիշի դարդ ու ցավի հաշվին, ապա նրան պիտի իր տեղը ցույց տալ, ինչը որ ես արել եմ: Իսկ այն հարցին որ ասել էք 72-ամյա մորս որտեղ է տղադ, համարս վերցրել էք զանգեք կասեմ, ուղղակի խորհուրդ կտամ տաք հագնվեք շատ ցուրտ է:

Եփրեմ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը