Կարծիք

04.02.2022 10:29


Պատասխան «գերազանցիկներին»

Պատասխան «գերազանցիկներին»

Հայ «ականավոր, փորձառու» քաղաքական գործիչ, նախկին Առողջապահության նախարար, այժմ քպ-ական պատգամավորը դարակազմիկ մտքեր է արտահայտել․

«Ազգային եւ պետական շահերի հակադրություն կա էս դիսկուրսում, ազգային շահը երբեմն չի համընկնում մեր պետական շահի հետ եւ մենք պետք է առաջնորդվենք մեր պետական շահով եւ փորձենք դրանք լավ սահմանել։ Ազգային շահերը պատմական արդարություն եւ այլն, կոմպոնենտներ ունեն, իսկ պետական շահը ավելի ռեալ պոլիտիկի վրա է հիմնված ։ Պրոցեսների մեջ մենք դնում ենք հենց պետական շահը․․․»։

Եվ սրանք, այս «գերազանցիկները» այսօր որոշում են Հայաստանի ճակատագիրը, հակադրության մեջ դնելով պետական և ազգային շահերը։ Ստիպված եմ, էս կիսագրագետների համար տարրական քաղաքական լիկբեզ անել։

Եթե կորցրել ես պետությունը, ապա ազգային շահը պետք է հետապնդի մեկ նպատակ՝ վերականգնել պետությունը։ Պետություն ունենալու դեպքում արդեն ազգային և պետական շահերը ոչ թե իրար հակասում են, այլ նույնանում։ Երբ խոսվում է որևէ երկրի ազգային շահերի մասին, նկատի են ունենում պետական շահերը և հակառակը՝ պետական ասելով, նկատի են ունենում ազգային շահերը։Պետական, այն է՝ ազգային շահերին հասնելու համար, պետությունը վարում է ազգային, այսինքն պետական քաղաքականություն։ Այո՛, ընդունված է ասել, որ պետական, նորից ու նորից կրկնեմ՝ ազգային քաղաքականությունը , ինչպես կարկառուն գործիչն է բարբառում, «հիմնված է ռեալ պոլիտիկի վրա»։ Սակայն, հաջողության են հասնում այն երկրները, որոնք իրենց ազգային, պետական քաղաքականությունն իրականացնելիս, անհրաժեշտության դեպքում , նաև դուրս գալիս «ռեալ պոլիտիկի» շրջանակներից, պետությունը կործանումից փրկելու համար։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը