Աշխարհ

21.07.2011 10:11


Բախումներ Իրան–Իրաք սահմանում. կան զոհեր

Բախումներ Իրան–Իրաք սահմանում. կան զոհեր

«Ֆըրաթե» գործակալությունը, հղում անելով PJAK–ին («Քրդստանի ազատ կյանք կուսակցություն») մոտ աղբյուրներին, հաղորդում է, որ կուսակցության իրանյան թևի և իրանական զինված ուժերի միջև բախումների հետևանքով 125 իրանցի զինվոր է զոհվել։

Ըստ այդ աղբյուրների՝ իրանական բանակի դեմ ռազմական գործողություն են իրականացրել նաև այդ կուսակցության կին զինյալները։ Նրանք Իրանի Մերիվան քաղաքում հարձակվել են ռազմական ավտոշարասյան վրա, որի հետևանքով սպանվել է 15 իրանցի զինվոր։

PJAK–ի մամուլի խոսնակ Շերզադ Քեմանգերն ասել է, որ այժմ իրանցի և քուրդ զինյալների միջև բախումները ժամանակավորապես դադարել են։ Սակայն իրանական կողմն Իրաքի հետ սահմանին շարունակում է ռմբակոծել քրդական շրջանները։

Այս խորագրի վերջին նյութերը