Կարծիք

18.02.2022 09:51


Չեմ պատկերացնում պետական ավանդույթներ ունեցող երկրում բարձրաստիճան սպաները խեղճուկրակ հպատակի պես ոտքի կանգնեն և պատիվ առնեն պարտության հեղինակ, երկիրը թշնամուն հանձնած ղեկավարին տեսնելիս

Չեմ պատկերացնում պետական ավանդույթներ ունեցող երկրում բարձրաստիճան սպաները խեղճուկրակ հպատակի պես ոտքի կանգնեն և պատիվ առնեն պարտության հեղինակ, երկիրը թշնամուն հանձնած ղեկավարին տեսնելիս

Ցանկացած երկրում գործում են սահմանադրություն, օրենքներ, ինչպես նաև ավանդույթներ և սովորույթներ։ Որևէ երկրում զինվորականությունը, նկատի ունեմ բարձրագույն սպայական կազմը, օրենքով ենթարկվում է պետության ղեկավարին և կատարում նրա հրամանները։ Ավանդույթի համաձայն՝ նույն բարձրաստիճան սպաները ոտքի են կանգնում և պատիվ առնում երկրի ղեկավարին հանդիպելիս՝ անկախ նրա նկատմամբ ունեցած ոմանց վերաբերմունքից։ Սակայն, չեմ պատկերացնում, որ որևէ պետական ավանդույթներ ունեցող երկրում նույն բարձրաստիճան սպաները բավական չի կատարեն պարտության հեղինակ, երկիրը թշնամուն հանձնած երկրի ղեկավարի հրամանները, դեռ մի բան էլ խեղճուկրակ հպատակի պես ոտքի կանգնեն և պատիվ առնեն նրան տեսնելիս։

Ինչ վերաբերում է ստեղծագործ-մտավորականներին, ապա նրանք կաշկանդված չեն որևէ օրենքով և պետք լինեն լիակատար ինքնուրույն։ Նրանցից ոմանք կարող են հարգել, հանդիպել երկրի ղեկավարի հետ, ոմանք չհարգել։ Բայց, նորից կրկնեմ, պարտության հեղինակ, երկիրը թշնամուն հանձնած երկրի ղեկավարին կամ նրա համախոհներին այդ մտավորականները պետք է ոչ միայն բոյկոտեն, այլև խայտառակ անեն իրենց տեղծագործություններով։

Իսկ մե՞նք․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը