Կարծիք

18.02.2022 12:01


Մեզ փաստացիորեն առաջարկում են ամոթի վարագույրն իջեցնել և հանգիստ «լոլիկ ու վարունգ» առնել-ծախել

Մեզ փաստացիորեն առաջարկում են ամոթի վարագույրն իջեցնել և հանգիստ «լոլիկ ու վարունգ» առնել-ծախել

Երբ խոսվում է Հայաստանի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու մասին, ամեն ինչ հստակ է՝ հարավում Իրանն է, հյուսիսում՝ Վրաստանը։ Այսինքն Հայաստանը միմյանց է կապում այս երկու երկրների նավահանգիստները և ցամաքային ուղիները։

Երբ խոսվում է Արևելք-Արեմուտք ավտոմայրուղու մասին (ի դեպ, հստակ չէ՝ Սյունիքի մարզի հարավո՞վ, հյուսիսո՞վ, թե՞ երկուսով միասին), կրկին ամեն ինչ պարզ է՝ արևելքում Ադրբեջանն է, արևմուտքում՝ Թուրքիան։ Ուստի այստեղ արդեն Հայաստանն իրար է միացնում Բաքուն և Ստամբուլը։

Մեր երկիրը դառնում է կապող օղակ երկու քաղաքների միջև, որոնցից մեկում մեզ ցեղասպանած երիտթուրքերի անուններով փողոցներ են, իսկ մյուսում՝ խայտառակ «ռազմավարի պուրակ» կոչեցյալը։

Մեզ փաստացիորեն առաջարկում են, պատկերավոր ասած, ամոթի վարագույրը իջեցնել և հանգիստ «լոլիկ ու վարունգ» առնել-ծախել՝ դառնալով թուրանական պատրանքի համար մայրուղի։

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը