Աշխարհ

23.07.2011 12:18


Ադրբեջանի փոխարտգործնախարար. «Սերժ Սարգսյանը ցանկանում է պատերազմ հրահրել»

Ադրբեջանի փոխարտգործնախարար. «Սերժ Սարգսյանը ցանկանում է պատերազմ հրահրել»

Թուրքական «Today’s Zaman»–ին տված հարցազրույցում Ադրբեջանի փոխարտգործնախարար, ԼՂ հարցով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը հայտնել է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է պատերազմ հրահրել։ «Պատերազմը Սերժ Սարգսյանին թույլ կտա շարունակել մնալ նախագահի պաշտոնում, ֆինանսական հոսքեր ապահովել Սփյուռքից, որը դժգոհ է նրա վարած քաղաքականությունից, ինչպես նաև շեղել հասարակության ուշադրությունը տնտեսական խնդիրներից»,–ասել է Ազիմովը։

Այս խորագրի վերջին նյութերը