Մեկնաբանություն

04.03.2022 10:34


Մեխի գլուխը

Մեխի գլուխը

2015–ի Սահմանադրության համաձայն ՀՀ նախագահը պետության գլուխ է, բայց դա ձևական նախադասություն է, քանզի պրակտիկան այլ բան է ցույց տալիս։

Խորհրդարանական կամ վարչապետական կառավարման համակարգի ներդրումից հետո առաջին «պետության գլուխ» նշանակվեց Արմեն Սարգսյանը։ Նա իդեալական փալաս էր ՀՀԿ–ական մեծամասնության համար՝ լղոզված, անդեմ, մշտաժպիտ և կոմերսանտ։

Արմենին նշանակել էին ՀՀԿ–ին կից և Սերժ Սարգսյանի տակ նախագահ աշխատելու համար, բայց 2018–ի իշխանափոխությունից հետո Արմենը կցվեց ՔՊ–ին ու մտավ Նիկոլ Փաշինյանի տակ։ Ասել է թե՝ Արմենը տակ մտնող ու կցվող տեսակ է և կապ չունի, թե ում տակ է մտնում և ում կցվում։

Արմեն Սարգսյանը մոտ 4 տարի փալասություն արեց Նիկոլի համար ու հենց զգաց, որ աշխարհը խառնվում է և իր դեմ քրեական գործը հասունանում, թռավ։ Թռավ Անգլիա և բան փախցնող խոպանչու պես հեռվից հայտարարեց, որ այլևս նախագահ չի ուզում աշխատել։

Հիմա մենք նոր նախագահ ունենք։

Վահագնի ծնունդը․ ընդ ՔՊ–ական փող ծուխ ելաներ

Խորհրդարանական մեծամասնությունը դակեց Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ նախագահ նշանակել Վահագն Խաչատրյանից Վահագն Խաչատուրյանի վերածված անդեմ ու թիմափոխ մեկին (Վահագնը մի ժամանակ մոլի լևոնական էր, հետո դարձավ նիկոլահպատակ)։

Նա «ընտրվեց» ՔՊ–ական ձայներով (գումարած՝ «պերեբեժչիկի» ձայնը), ինչը նշանակում է, որ Վահագնը ՔՊ–ին կից ու Նիկոլի տակ նախագահ աշխատող մեխի գլուխ է։

Վահագնն այնքան աննշան է ՔՊ–ի համար, որ նրան բերել էին դահլիճ ու սպասեցնել էին տալիս, մինչև այլ հարցերը քննարկեն ավարտեն ու նոր անցնեն իրեն։ Սա էլ մեխի գլխի պես նստած էր ԱԺ–ում ու սպասում էր, թե երբ են իր գլխին խփելու և ուղարկելու Բ26։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը