Լրահոս

22.04.2009 09:46


Հայ Ազգային Կոնգրեսի մամլո հաղորդագրությունը

2009թ. ապրիլի 21-ին Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքի խումբը կազմակերպել էր ԵՄ Արևելյան գործընկերությանը նվիրված քննարկումներ ԵՄ Տարածաշրջանային կոմիտեում, որը Եվրահանձնախմբին, Եվրախորհրդարանին և Նախարարների խորհրդին կից խորհրդատվական մարմին է:

Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Ելութը նվիրված է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության անկյունաքարային հարցերին: Առանձնահատուկ շեշտվել են Հայաստանում իշխանությունների կողմից քաղաքացիական ազատությունների ճնշումները, մարդու իրավունքների ոտնահարումները, 2008թ. նախագահական ընտրությունների կեղծումը, երկրում 55 քաղբանտարկյալների առկայությունը և իշխանությունների կողմից ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ շարունակվող հալածանքները: Ելույթին հաջորդած քննարկման առանցքային թեմաներից են եղել նաև հայ-թուրքական հնարավոր հաշտեցման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր ասպեկտներ:

Այս խորագրի վերջին նյութերը