Լրահոս

25.07.2011 14:55


Սերդյուկովն Ադրբեջանում քննարկում է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության երկարաձգման հարցը

Սերդյուկովն Ադրբեջանում քննարկում է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության երկարաձգման հարցը

Բաքվում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր ադրբեջանցի պաշտոնակից Սաֆար Աբիևի հետ: Նրանք քննարկել են նաև Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության երկարաձգման հարցը: Այդ կայանի վարձակալության ժամկետը լրանում է 2012թ.։ Ռուսաստանն ԱՄՆ–ին առաջարկում է կայանը համատեղ շահագործել՝ որպես Արևելյան Եվրոպայում տեղադրվելիք ամերիկյան հակարհթիռային համակարգերի այլընտրանք։

Սերդյուկովը Ռուսաստան կվերադառնա հուլիսի 26-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը