Լրահոս

25.07.2011 16:11


ՆԱՏՕ–ի օդուժը Լիբիայում երեք տանկ է ոչնչացրել

ՆԱՏՕ–ի օդուժը Լիբիայում երեք տանկ է ոչնչացրել

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի մամլո ծառայությունը հաղորդում է, որ ՆԱՏՕ–ի երկրների ինքնաթիռները, որոնք մասնակցում են Լիբիայում իրականացվող «Միացյալ պաշտպան» գործողությանը, վերջին օրվա ընթացքում կատարել են 163 թռիչք, որոնցից 48–ը՝ մարտական, ոչնչացնելով «երկիր–օդ» հրթիռային համակարգ, կապի հրամանատարական–հսկիչ հանգույց, ինչպես նաև ռազմական այլ տեխնիկա և երեք տանկ։

Մարտի 31–ից, երբ ռազմական գործողությունների իրականացումն անցավ ՆԱՏՕ–ի հրամանատարության տակ, Դաշինքի օդուժն ընդհանուր առմամբ կատարել է 16 444 թռիչք, որոնցից 6185–ը՝ մարտական։

Լիբիային զենք տրամադրելու արգելքի վերահսկողության համար կիրակի Միջերկրական ծովի կենտրոնական մաս է դուրս եկել ՆԱՏՕ–ի 17 նավ։ Ռազմական գործողության սկզբից ի վեր Դաշինքի զինվորականները ստուգման համար կանգնեցրել են 1926 նավ, որոնցից 19–ը՝ կիրակի։

Այս խորագրի վերջին նյութերը