Քաղաքական

24.03.2022 19:29


Ռոբերտ Քոչարյանը միշտ շեշտել է՝ Արցախի անկախությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. Միկոյան

Ռոբերտ Քոչարյանը միշտ շեշտել է՝ Արցախի անկախությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. Միկոյան

Ականատեսը եղանք հերթական նույնաբովանդակ և հանրահայտ փաստերով հերքված կեղծիքին. ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովում Արցախի հարցի կոնտեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ միայն չի շեշտվել, այլ ճիշտ հակառակը՝ եվրոպական տարածաշրջանի կոնֆլիկտներից ԼՂ հակամարտությունը միակն է եղել, որի վերաբերյալ այդ սկզբունքը նույնիսկ չի էլ հիշատակվել:

Այս մասին NEWS.am–ի հարցին ի պատասխան ասել է երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը։ «Եվ դա եղել է հայկական դիվանագիտության փառահեղ հաղթանակը Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթաժողովից հետո:

Նախագահ Քոչարյանի խոսքերը մեջբերելիս վարչապետի աթոռին նստած պերսոնաժը չի մեջբերում ամբողջ խոսքը, որտեղ ասվում է, որ նախագահ Քոչարյանը գոհ է այցելությունից և, որ սրբագրեցին Լիսաբոնի վատ հետևանքները, որտեղ հիմնական շեշտադրումը Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս համարելն էր… Ռոբերտ Քոչարյանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում պաշտոնավարման ամբողջ ընթացքում ԼՂ հակամարտության վերաբերյալ գրեթե բոլոր ելույթներում և միջազգային բոլոր բարձր ամբիոններում շեշտել է, որ Արցախի անկախությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ և, որ Արցախը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից գործող օրենքների համաձայն, ինչպեսև ԽՍՀՄ կազմի բազմաթիվ այլ սուբյեկտներ և երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Եթե Արցախի հարցի բանակցային այս պարզ այբուբենն այդ մարդը չգիտի, դա աղետ է, իսկ եթե գիտի և դիտմամբ է նենգափոխում, դա արհավիրք է: Առաջարկում ենք հաջորդ անգամ կեղծիք հորինելիս լինել ավելի ստեղծագործ և չկրկնել հին ստերը»,–ասել է Բագրատ Մկոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը