Լրահոս

27.07.2011 16:34


Գյումրիի կրոնական կազմակերպությունները դժգոհություններ են հայտնում

Գյումրիի կրոնական կազմակերպությունները դժգոհություններ են հայտնում

Տևական ժամանակ է, ինչ Գյումրիի կրոնական կազմակերպությունները դժգոհություններ են հայտնում, թե իրենց նկատմամբ անարդարացի խտարական վերաբերմունք է դրսևորվում, և իրենց իրավունքները չեն հարգվում: Հայ ավետարանական եկեղեցու հովիվ Ռուբիկ Փահլևանյանի կարծիքով՝ խնդիրը երկրում տիրող ոչ առողջ իրավակիրառական պրակտիկան է, երբ օրենքները կիրառվում են ըստ քմահաճույքի։

«Խնդիրը դիտարկելով ընդհանուր իրավական դաշտի և իարավական ազատությունների կոնտեքստում՝ կարելի է ասել, որ օրենքների կիրառումը լուրջ թերություններ ունի: Գիտենք նաև, որ շատ հաճախ այս կամ այն օրենքը կարող է կիրառվել կամայական ձևով՝ ելնելով նրանից, թե որ կողմը ավելի ուժեղ է և կարողանում է օգտագործել տարբեր լծակներ: Հետևաբար օրենքների այսպիսի կիրառությունը ամենևին էլ երաշխք չէ։ Եթե մենք ունենանք լավ օրենքներ, ապա կունենանք նորմալ իրավակիրառական պրակտիկա»,-ասել է Հայ ավետարանական եկեղեցու հովիվ Ռուբիկ Փահլևանյանը:

Ռուբիկ Փահլևանյանի խոսքերով՝ չնայած այն բանին, որ իրենք էլ են այս պետության քաղաքացիները և կանոնավոր կերպով հարկեր են վճարում, սակայն շատ դեպքերում Հայ Առաքելական եկեղեցու ջանքերով կարող են դասվել երկրորդ-երրորդ կարգի մարդկանց շարքերին, և իրենց իրավունքները անհիմն կերպով ոտնահարվեն։

«Վերջին շրջանում բարձրացված աղմուկին արձագանքելով՝ մեր պետությունը հայտարարեց, որ գումարներ է հատկացնելու Սանահինի եկեղեցին վերանորոգելու համար: Ես երկու ձեռքով համաձայն եմ, որ պետությունը գումար տրամադրի Հայ Առաքելական եկեղեցու սեփականությունը համարվող գույքը վերականգնելու: Բայց այդ բյուջեի մեջ կա իմ լուման, իմ հարկերը, ավետարանական հանրության հարկերը։ Այո, ես համաձայն եմ, որ այդ գումարները ծախսվեն, քանի որ Սանահինի պատմաճարտարապետական այդ արժեքը իմ սեփականությունն է, որպես հայի: Բայց կարող է լինել այնպիսի իրավիճակ, երբ ես ուզենամ մտնել այդ եկեղեցի, և քահանան ինձ թույլ չտա՝ ճանաչելով ինձ որպես ավետարանական, ասելով, որ ես իրավունք չունեմ»,-նշել է Ռուբիկ Փահլևանյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը