Լրահոս

27.07.2011 15:50


Էրդողանն արձագանքել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը

Էրդողանն արձագանքել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը արձագանքել է ՀՀ նախագահի հայտարարությանը, որը նա արել էր Ծաղկաձորում անցկացվող հայոց լեզվի, գրականության և հայագիտության հինգերորդ օլիմպիադայի մասնակիցների առջև։

Ինչպես գրում է «Սաբահ» թերթը, իր վերաբերմունքն արտահայտելով Սերժ Սարգսյանի հայտարարության նկատմամբ՝ Էրդողանը նշել է՝ եթե Հայաստանի դիրքորոշումն այդ է, ապա այդ երկրի հետ հնարավոր չէ խնդիրների լուծման հասնել։

«Մեզ մշտապես խնդրում են բացել Հայաստանի հետ սահմանները, սակայն Թուրքիան արտահայտել է այդ խնդրի շուրջ իր դիրքորոշումը։ Թող Հայաստանը նախ լուծի Ադրբեջանի հետ առաջացած խնդիրները, և մենք կբացենք սահմանը»,–հայտարարել է Թուրքիայի վարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը