Լրահոս

28.07.2011 10:17


Ամերիկյան ընտանիքը վիճակախաղում երեք անգամ շահել է

Ամերիկյան ընտանիքը վիճակախաղում երեք անգամ շահել է

Հյուսիսային Կարոլինա նահանգից մի ընտանիք վերջին 20 տարում երրորդ անգամ վիճակախաղում խոշոր գումար է շահել։ Մաքքոլիների ընտանիքի վերջին շահումը կազմել է 100 հազար դոլլար։

Ինչպես պատմել է վիճակահանության շահող Քիմբեռլի Մաքքոլին, չնայած որ իրենք արդեն երրորդ անգամն են շահում, բայց միևնույն է՝ ապշած ու երջանիկ է։ Նա նաև ընդգծել է, որ իրեն այնքան էլ հաջողակ չի համարում և ընդհանրապես երբեք չի մտածել, թե կարող է ինչ–որ բան շահել վիճակահանությամբ։

Մաքքոլիների նախկին՝ 2007թ. շահումը կազմել է 161 հազ. 172 դոլար։ Իսկ առաջին անգամ՝ 1991թ., նրանք շահել են 15,5 մլն դոլար։ Բացի այդ, նրանք երկու անգամ ոչ մեծ գումար են շահել՝ 1000–ական դոլար։

Քիմբեռլին հաջողության աղբյուրն իր մորն է համարում։ Նրա կարծիքով՝ իր մայրը վիճակահանությունում հաջողությունն իր կողմն է ձգում։ Շարունակելո՞ւ է Մաքքոլիների ընտանիքը մասնակցել վիճակահանություններին, չի նշվում։

Այս խորագրի վերջին նյութերը