Լրահոս

28.07.2011 12:42


Ի՞նչ է սպասվում գյուղնախարարության աշխատանքից ազատված ավելի քան 70 աշխատակիցներին

Այսօր հրավիրված ասուլիսին Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանն անդրադարձել է նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության արդեն նախկին ավելի քան 70 աշխատակիցների խնդրին։ «Մի մասն արդեն վերադարձել է տեսչություն աշխատելու, ևս մի քանի հոգի կվերադառնան։ Քաղծառայության համապատասխան մրցույթներին մասնակցելուց և արդյունքներն ամփոփելուց հետո հնարավոր կլինի նշել թվային տվյալներ»,-ասել է բանախոսը։

Հիշեցնենք, որ տեսչության աշխատակիցներին շուրջ երկու ամիս չէին տեղեկացրել իրենց աշխատանքային պայմանագրերի դադարեցման մասին, և նրանք աշխատել էին՝ չիմանալով, որ ազատված են աշխատանքից։ Նրանք բողոքի գործողություններով պահանջում էին վերականգնել իրենց աշխատանքն ու վճարել աշխատած երկու ամիսների համար։

Բաբկեն Պիպոյանը նշել է, որ առաջին ամսվա աշխատավարձը նրանք արդեն իսկ ստացել են, իսկ երկրորդն անպայման կստանան։

Այս խորագրի վերջին նյութերը