Լրահոս

28.07.2011 13:32


Վաճառվում է քաղաք ԱՄՆ–ում

Վաճառվում է  քաղաք ԱՄՆ–ում

Ամերիկյան քաղաքներից մեկի կենտրոնական կառույցի վրա փակցված է հետևյալ գրությունը. «Սցենիկ, Հարավային Դակոտա, վաճառվում է ողջ քաղաքը»։

Պարզվում է, որ այդ բնակավայրը վաճառքի է հանվել քաղաքի տիրոջ կողմից, ով  խոստովանել է, թե շատ ծեր է Սցենիկը կառավարելու համար։ Քաղաքի սեփականատեր Թուայլա Մերիլը սկզբնապես 3 մլն գին էր սահմանել, սակայն հետո ստիպված էր այն իջեցնել մոտ 3 անգամ։ Նա քաղաքը գնել է շատ տարիներ առաջ՝ հույսով, որ կկարողանա նորից այն բնակեցնել մարդկանցով, սակայն այդ գաղափարի իրականացման ժամանակ  հիասթափվելով՝ ահա որոշել է վաճառել։

Քաղաքը, որը ընդգրկում է 18,6 հա հողատարածք, և որտեղ բնակվում է ընդհամենը 8 մարդ, այսօր կարելի է գնել 799 000 դոլարով։ Վճարելով նման գումար՝ գնորդը կստանա ոչ միայն հողատարածքը, այլ նաև գործող բենզալցակայանը, ինչպես նաև մի քանի շենք, որտեղ հիմա տեղակայված են բանկը, թանգարանը, փոստը, դպրոցը, եկեղեցին ու բանտը, ավելի ճիշտ՝ բանտերը (նրանք թվով երկուսն է)։ Դժվար է հավատալ, բայց ժամանակին Սցենիկը ծաղկուն և մարդաշատ քաղաք է եղել, որտեղ, ի դեպ, շատ մեծ է եղել հանցագործների թիվը։

Բնակավայրի պատմությունը բավական հատկանշական է ամերիկյան շատ քաղաքների համար. հիմնվել է երկաթգիծ ստեղծելու համար, և աշխատանքներն ավարտելուց հետո բնակիչները հեռացել են։

Այսօր մոտ 700 մեքենա է անցնում քաղաքի մոտով, բայց նրանք այստեղ կանգ են առնում շատ հազվադեպ։

Այս խորագրի վերջին նյութերը