Լրահոս

28.07.2011 13:59


Մ. Շահգելդյան. «ԼՂ հիմնահարցի կարգավորման մեջ Հայաստանի վրա չկա միջազգային ճնշում»

Մ. Շահգելդյան. «ԼՂ հիմնահարցի կարգավորման մեջ Հայաստանի վրա չկա միջազգային ճնշում»

«Այսօր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կապակցությամբ աշխարհի երեք ուժային կենտրոններն ունեն այնպիսի դիրքորոշում, որը համապատասխանում է Հայաստանի մոտեցումներին։ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների ներկաայցուցիչների ղեկավարները բազմիցս արտահայտել են այն մոտեցումները, որոնց միանշանակորեն կողմ է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Այս փաստի հիման վրա ես կարող եմ ասել, որ Հայաստանի վրա արտաքին ճնշում չկա»,–պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԼՂ կարգավորման հարցում միջազգային ճնշում կա՞ Հայաստանի վրա, ասել է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։

Բանախոսի խոսքերով՝ Հայաստանի դիրքորոշումները լիովին ընկալելի են աշխարհի ուժային կենտրոնների կողմից։

Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն իր ակտիվ դիվանագիտական գործունեության շնորհիվ միանշանակորեն առաջնայնություն ունի դիվանագիտական դաշտում ու հավելել, թե Ադրբեջանում վերջին ելույթներից ու հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ այնտեղ որոշակիորեն չեն պատկերացնում հետագա աշխատանքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը