Լրահոս

28.07.2011 14:02


Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին Հայաստանում գրանցվելու է 40 աստիճան տաքություն

Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին Հայաստանում գրանցվելու է 40 աստիճան տաքություն

«Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ այս ամառվա ամենաշոգ օրերը լինելու են հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին։

–Հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին Հայաստանում գրանցվելու է 40 աստիճան տաքություն,–ասել է Զարուհի Պետրոսյանը։

Նրա խոսքերով՝ 40 աստիճանից ավելին գրանցվել է միայն երկու անգամ, վերջինը՝ 43 աստիճան, գրանցվել է 2002–ին։

Բանախոսի հավաստմամբ՝ 40 աստիճանը և ավելին արդեն իսկ համարվում են վտանգավոր, ինչը կարող է ազդակ հանդիսանալ կառավարության որոշմամբ համապատասխան գերատեսչությունների փակման և օրերը ոչ աշխատանքային հայտարարելու համար։

Տապից պաշտպանվելու համար Զ. Պետրոսյանի խորհուրդը հետևյալն է՝ կրել ճերմակ կամ բաց գույների զգեստներ, քիչ շարժվել, օգտագործել շատ հեղուկ և հնարավորինս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Այս խորագրի վերջին նյութերը