Մեկնաբանություն

09.04.2022 10:30


Թուրքական բևեռի հակաարցախյան գրոհի նպատակները

Թուրքական բևեռի հակաարցախյան գրոհի նպատակները

Հայաստանում բացառիկ քաղաքական իրավիճակ է ստեղծվել։ Առաջին անգամ քաղաքական դաշտում բացահայտորեն գործում են թուրքամետ ուժեր՝ իշխանությունից մինչև «ազատ մամուլ» և «թունդ ընդդիմադիր ռազմահայրենասերներ»։

Զուտ ձևականորեն սրանք տարբեր դաշտերում են գործում ու նույնիսկ միմյանց կարող են հայհոյախառն քննադատել, բայց բովանդակային առումով սպասարկում են թուրք–ադրբեջանական օրակարգը։ Ընդ որում՝ միասնաբար։

Բերենք կոնկրետ օրինակ։

Թուրք–ադրբեջանական տանդեմն՝ ընդդեմ Արցախի

Ապրիլի 5–ին ի պաշտպանություն Արցախի տեղի ունեցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած հանրահավաքի ավարտին խորհրդանշական ակցիա տեղի ունեցավ։ Օպերային կից Ֆրանսիայի հրապարակում՝ Երևանի սրտում, տեղադրվեց Արցախի դրոշը։

Այդ ակցիան խորհրդանշական էր այն առումով, որ 2018–ին նույն հրապարակը փակելուց հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը սկսեց Արցախը հանձնելու գործընթացը և հիմա էլ առաջնորդվում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան» կարգախոսով։

Ընդդիմության կողմից Արցախի դրոշի տեղադրումը մեսիջ էր այն մասին, որ Նիկոլի բերած ավերածություններին պետք է վերջ դրվի և պետք է Արցախը դառնա սուբյեկտ։

Արցախի դրոշի ծածանումը Երևանի կենտրոնում, բնականաբար, նյարդայնացրել է ադրբեջանաթուրքական տանդեմին ու նրանք անցել են գործի։

Նախ ՀՀ–ում ամերիկաթուրքական շահերի սպասարկող «Ազատություն» ռադիոկայանը մի քարտեզ տեղադրեց, որտեղ Արցախն Ադրբեջանի կազմում էր։ Դա յուրօրինակ հակաակցիա էր Ֆրանսիայի հրապարակում արվածի դեմ։

Ճիշտ է, հետո «Ազատության» անազատ աշխատակիցները հայտարարեցին, որ մարդկային սխալի արդյունքում է դա եղել, բայց միևնույն է սխալն այդ յուրօրինակ ձևով ըստ Ֆրեյդի էր ստացվել, այսինքն՝ ցույց էր տվել այդ լրատվամիջոցի գաղափարական կոդը՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»։

Արցախի դեմ ակցիա իրականացրեց նաև «Թուրքիայի ծռերը»՝ իրենց Ազգային ժողովրդական բևեռ ինքնահռչակած խմբակը, որը ձևով ամբողջությամբ «Ազատություն» ռադիոկայանի ակցիային հակասող էր, բայց բովանդակությամբ կրկին հակաարցախյան էր։

«Թուրքիայի բևեռի» ներկայացուցիչները, նիկոլական ոստիկանության անտարբեր հայացքի ներքո, օրը ցերեկով պղծել էին Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը, թե բա «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Եթե հիշում եք, 2019–ին նման «ռազմահայրենասիրություն» արեց նաև Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում, բայց նրա բոլոր քայլերը միտված էին «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան» ծրագիրը սպասարկելուն։

Նույնը «Թուրքիայի բևեռի» մասին կարող ենք ասել։ «Թունդ ռազմահայրենասեր» ներկայացող «ծռիստներն» ամբողջությամբ սպասարկում են թուրքական շահը։ Արցախի դրոշը պղծելով՝ նրանք կոդային առումով դրդում են ևս մեկ պատերազմ, որի թատերաբեմն այս անգամ պետք է լինի Հայաստանը, բայց դա նրանց չի հետաքրքրում, քանզի իրենց ղեկավարությունն ինչպես 4–օրյա, այնպես էլ 44–օրյա պատերազմի ժամանակ թռած էր ու «պիկապ» էր հավաքում ֆեյսբուքում։

Արա Պապյանի նման դիշովկեն, օրինակ, ոչ մի խնդիր չունի Հայաստանի ու Արցախի հաշվին բիզնես անելու։ Ինքն իր զավակներին փախցրել է Կանադա, ինքը Կանադայի քաղաքացի է, բայց Հայաստանում քարոզում է ծովից ծով Հայաստան, երդվում Վուդրո Վիլսոնի անունով ու պղծում Արցախի դրոշը։

Արապապյանները շատ լավ գիտեն, որ անձամբ իրենք կռվի մեջ չեն մտնելու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, այլ «փուռն» են տալու Հայաստանն ու Արցախը։ Այս պոռնիկներին դա չի հետաքրքրում։ Իրենք հակառուսական գիծն առաջ տանելու առաջադրանքն ու ռեսուրսն են ստացել և կատարում են իրենց աշխատանքը։

Նիկոլ Փաշինյանին «թավշյա» հեղափոխության դրսի փայատերերը պարտադրել են ազատություն տալ «Թուրքիայի ծռերին», այլ ոչ թե դատապարտել ոստիկաններին սպանելու համար։ Նիկոլն էլ հնազանդորեն արել է դա, քանզի նույն շրջանակների կողմից է հիմա կառավարվում։

Ահա այսպիսի աննախադեպ վիճակ է ստեղծվել Հայաստանում։ Թուրքիան այնքան է մխրճվել Հայաստանի քաղաքական կյանքի մեջ, որ ի դեմս Նիկոլի՝ խաղում է որպես իշխանություն և ի դեմս «բևեռի»՝ փորձում է սեփականաշնորհել նաև ընդդիմադիր դաշտը։ «Ազատություն» ռադիոկայանն ու մյուս արևմտաթուրքական լրատվամիջոցներն էլ լուսաբանում են այս ամենը։

Արևմտաթուրքական շրջանակների նպատակը մեկն է՝ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, մեր տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին, Թուրքիային տալ դոմինանտ կարգավիճակ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը