Աշխարհ

09.04.2022 13:22


Մեծ Բրիտանիան արգելել է պաշտպանական արտադրանքի արտահանումը Թուրքիա․ Կանադան կհետևի նրա օրինակին

Մեծ Բրիտանիան արգելել է պաշտպանական արտադրանքի արտահանումը Թուրքիա․ Կանադան կհետևի նրա օրինակին

Մեծ Բրիտանիան չեղարկել է պաշտպանական արտադրանքի արտահանումը Թուրքիա․ Կանադան կհետևի նրա օրինակին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Կանադան նույնպես քննարկում է արգելքը մեղմելու հարցը։

Չավուշօղլուն այս մասին հայտարարել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, հաղորդում է Yeni Şafak-ը։

Նա նաև հայտնել է, որ զրուցել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասի հետ։

«Մեծ Բրիտանիան հանել է արտահանման սահմանափակումները։ Մեզ դա գոհացնում է»,-ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ մտահոգիչ հարցերից մեկը հայրենական արտադրության թուրքական հինգերորդ սերնդի TF-X կործանիչի շարժիչների գնումն է։

Ավելի վաղ The Guardian-ը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան 2019թ․ հոկտեմբերին կասեցրել է Թուրքիային զենքի արտահանման լիցենզիաների տրամադրումը։

TF-X ծրագիրը, որը մեծապես կախված է արտասահմանյան տեխնոլոգիաներից, մեկնարկել է այն բանից հետո, երբ Թուրքիան դուրս է մնացել F-35 կործանիչների ծրագրից՝ ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի գնման պատճառով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը