Լրահոս

29.07.2011 13:35


Գ.Եգանյան. «Արտագաղթի հիմնական պատճառը գործազրկությունն է»

Գ.Եգանյան. «Արտագաղթի հիմնական պատճառը գործազրկությունն է»

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արտագաղթն այսօր դարձել է մեր  երկրի թե՛ քաղաքական, թե՛ հասարակական խավի ամեահուզող հարցը։ Ըստ նրա, սակայն, ինքը  չի տեսնում այն հիմքերը, որոնցով կարելի է համարել, թե մեր երկրում վերջին 1,5–2 տարիների ընթացքում արտագաղթը հասել է ահագնացող չափերի։

–Բոլոր այդպիսի հրապարակումների  հեղինակները ցույց չեն տալիս այն աղբյուրները, որոնց հիման վրա տալիս են այդ գնահատականները։ Մեր ունեցած տվյալները չեն փաստում, որ արտագաղթի ծավալների կտրուկ աճ կա։ Վերցնենք վերջին տարին. եթե արտագաղթի ծավալներն էապես աճեին, պետք է աճեր Հայաստանից մեկնող ուղևորների թիվը, չնայած  ամեն մի միգրանտ ուղևոր է, բայց ամեն մի ուղևոր միգրանտ չէ։ Պետք է  մեկնումների և ժամանումների տարբերությունն ավելանար։ Այսպես, 2010–ին այն կազմել է 29 900, 2009–ին՝ 25 000, 2008–ին՝ 23 000։ Եթե ընդունենք, որ ուղևորների այս տարբերությունն անգամ միգրանտներ են, ապա տարբերությունն աճել է 4 900–ով, իսկ 4 900–ն այն թիվը չէ, որ այդ փոփոխությունը որակես «զանգվածային արտագաղթ» տերմինով,–ասել է նա։

Ըստ  Գագիկ Եգանյանի՝ երկրում պետք է պարտադիր միգրացիոն տեղաշարժեր լինեն, այլապես երկիրը չի կարող զարգանալ։

Հարցին՝ եթե պաշտոնական վիճակագրությանը նայենք, ապա ՀՀ–ում վերջին երեք տարում էլ ուղևորափոխադրումների բացասական սալդոն կազմել է 78 հազ մարդ, արդյոք սա ահագնացող արտագաղթ չէ՞ 3 մլն–անոց բնակչությամբ երկրի համար, Գագիկ Եգանյանը պատասխանել է՝ ուղևորը դեռևս միգրանտ չի կարող համարվել։

–Որպեսզի  հասկանանք՝ ինչքան է միգրանտների թիվը, պետք է հետազոտություն անենք, իսկ մենք դեռ չունենք այդ հետազոտությունը,–ասել է նա և օրինակ բերել ՄԱԿ–ի մինչև 2007թ. կատարած  հետազոտությունը, որտեղ ամրագրված է, որ Հայաստանում ահագնացող արտագաղթ է եղել 1992–1994–ին, երբ միգրանտների թիվը կազմել է 610 000։

Ըստ Գագիկ Եգանյանի՝ նույն ՄԱԿ–ի զեկույցում ամրագրված է, որ 2002–2007–ին Հայաստանում արտագաղթի ծավալը  հասել է 150 հազ–ի, որը տարեկան միջին հաշվով 25 հազ–ի է հասնում։

Հարցին՝ որո՞նք են արտագաղթի պատճառները, Գագիկ Եգանյանը պատասխանել է՝ հիմնական պատճառը գործազրկությունն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը