Կարծիք

15.04.2022 10:31


Գուշակե՞մ էս թավշյա բիոզանգվածի հաջորդ քայլերը..

Գուշակե՞մ էս թավշյա բիոզանգվածի հաջորդ քայլերը..

Ադրբեջանի իրավապահների պահանջով արտահանձնելու են.

Արցախյան շարժման ակունքներում կանգնած առաջնորդներին ու ակտիվիստներին, 90-ականներին կռված տղերքին, ինքնապաշտպանական (ֆիդայական) ջոկատների և կանոնավոր բանակի տարբեր օղակների հրամանատարներին, մարտական գեներալներին (որոնց մեջ են նաև Արցախի բանակի նախկին ու ներկա հրամանատարները), Արցախի հերոսներին, Արցախի նախագահներին և տարբեր քաղաքական գործիչներին, տարիներ շարունակ ադրբեջանական քարոզչամեքենային դիմադրող անձանց (լրագրողներ, ԶԼՄ-երի պատասխանատուներ, բլոգերներ և այլն), շինծու քրեական գործերով "էքստրիմիստ" հռչակվածներին և լիքը այլ անձանց..ձեռի հետ էլ այսպես կոչված "անջատողականության" կոչերի համար մարդկանց քաշքշելու են ոստիկանություններով..

Հիշում եք, չէ՞ թե ոնց են ականապատված դաշտերը քարտեզները որպես բարի կամքի դրսևորում տրամադրվել Ադրբեջանին։ Բարի կամքի դրսևորմամբ էլ վերոհիշյալ անձանց ցուցակներն են տրամադրվելու:

Իսկ հետո ապամոնտաժվելու են մեր ազատագրական պայքարը խորհրդանշող բոլոր հուշարձանները և ստիպելու են, որ մեր զոհվածների մասին խոսենք միայն շշուկով..

Հետո դեմ են տալու և սրանց իշխանությունը ճանաչելու է այսպես կոչված "Խոջալուի ցեղասպանությունը" (Չի բացառվում, որ սրանցից ինչ-որ մեկը նաև ծաղկեպսակ դնի և գլուխ խոնարհի Բաքվում կառուցած հուշարձանի առաջ)..

Չեք հավատում, չէ՞...Դե կտեսնեք

Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը