Լրահոս

30.07.2011 09:45


Էհուդ Բարաք. «Իսրայելը պետք է ներողություն խնդրի Թուրքիայից»

Էհուդ Բարաք. «Իսրայելը պետք է ներողություն խնդրի Թուրքիայից»

Ւսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելը պետք է փոխհամաձայնության գա Թուրքիայի հետ, հակառակ դեպքում ՑԱԽԱԼ–ի (Ւսրայելի պաշտպանության բանակ) զինվորներին և սպաներին սպասում են հետապնդումներ և դատական հայցեր։ Ուստի Իսրայելը, այնուամենայնիվ, պետք է ներողություն խնդրի թուրքական նավի և նրա անձնակազմի հետ կապված միջադեպի համար։ Դա, ըստ Բարաքի, կպաշտպանի ՑԱԽԱԼ–ի զինվորներին։

«Խոսքը այն մասին չէ, որ պետք է ներողություն խնդրել Գազայի շրջափակման համար կամ էլ նավը գրոհելու, ոչ։ Խոսքը նրա մասին է, որ պետք է ներողություն խնդրել այն սխալների համար, որոնք թույլ են տրվել նավը վերցնելու ժամանակ, և մենք իրոք զղջում ենք այդ սխալների համար»,– հայտարարել է Բարաքը, ով այս օրերին պաշտոնական այցով ԱՄՆ–ում է։

Հիշեցնենք, որ Իսրայելի իշխանության մեկ այլ ներկայացուցիչ՝ Ավիգդոր Լիբերմանը, օրեր առաջ լրիվ հակառակն էր պնդում, ասելով, որ «ներողություն խնդրելը անընդունելի է Իսրայելի համար»։ Դա, ըստ Լիբերմանի, ոչ թե պաշտպանություն է ՑԱԽԱԼ–ի համար, այլ դավաճանություն։

Այս խորագրի վերջին նյութերը