Լրահոս

30.07.2011 09:44


Բողոքի ցույցերի 20 մասնակից է սպանվել ուրբաթ օրը Սիրիայում

Բողոքի ցույցերի 20 մասնակից է սպանվել ուրբաթ օրը Սիրիայում

«Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի անվտանգության ուժերը ուրբաթ սպանել են 20 մարդ, ովքեր մասնակցում էին հակակառավարական ցույցերին, որոնք սովորաբար անցկացվում են այդ օրը երկրի շատ քաղաքներում։

«Gazeta.ru»–ն գրում է, թե իրավապաշտպանների տվյալներով՝ ցուցարարներ են զոհվել Լաթաքիա, Դերաա, Դամասկոս և այլ քաղաքներում։

Ուրբաթ առավոտյան սիրիական իշխանությունները հաղորդել են, որ գրոհայինները փորձել են պայթեցնել Հոմս քաղաքում գտնվող նավթամուղը։ Գործակալությունն հաղորդում է, որ Հոմսում կա նավթավերամշակման երկու գործարան։ Հենց այս բնակավայրն է համարվում ընդդիմադիր շարժման կենտրոններից մեկը, որտեղ նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը հավաքում են տասնյակ հազարավոր մարդկանց։

Ըստ իրավապաշտպանների՝ Սիրիայում արդեն մի քանի ամիս շարունակվող ցույցերի հետևանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը