Լրահոս

30.07.2011 09:34


ՆԱՏՕ–ի օդուժը հարվածներ է հասցրել Քադաֆիի նստավայրի շրջանում

ՆԱՏՕ–ի օդուժը հարվածներ է հասցրել Քադաֆիի նստավայրի շրջանում

Կոալիցիայի օդուժը այսօր գիշեր հարվածներ է ասցրել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիին։

«Press TV»–ն հաղորդում է, որ ամենաքիչը 10 ուժգին պայթյուններ են գրանցվել քաղաք կենտրոնում՝ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի նստավայրի շրջանում։

Հարձակման նպատակը գնդապետ Քադաֆին էր։ «ՌԲԿ»–ն փոխանցում է, որ ներկա պահին տուժածների և ավերածությունների մասին ճշգրիտ տվյալներ չկան։

Հյուսիսատլանտյան դաշինքի օդուժը մարտի 19–ից սկսած գրեթե ամեն օր հարձակումներ է իրականացնում ռազմկան ենթակառուցվածքների օբյեկնտների վրա, սակայն այդ ռմբակոծություններից մեծ հաշվով տուժում են խաղաղ բնակիչները։

Այս խորագրի վերջին նյութերը