Կարծիք

23.04.2022 08:06


Ժողովուրդ, զգո՛ւյշ եղեք, Նիկոլը մեզ երկրորդ շրջանով նորից խաբում է

Ժողովուրդ, զգո՛ւյշ եղեք, Նիկոլը մեզ երկրորդ շրջանով նորից խաբում է

Ժողովուրդ, զգույշ եղեք

«Բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ, թե քիչ մոտիկ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում Արցախի հանրության բոլոր շերտերի հետ: Սա երկաթյա երաշխիք է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում:

Այս առումով հոռետեսները բերում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրինակը, որը ստորագրվեց առանց լայն հանրային քննարկման: Սա տարօրինակ համեմատություն է, որովհետեւ պատերազմի ընթացքում ժամերի, երբեմն րոպեների ընթացքում պետք է որոշում կայացվեր հազարավոր արցախցիների, 25 հազար զինվորի կյանքը եւ Արցախը հայաթափումից փրկելու համար եւ համեմատությունները տեղին չեն: Մյուս կողմից մեր բոլոր քայլերը հենց դրանց են ուղղված, որ ստիպված չլինենք նմանատիպ պայմաններում որոշում կայացնել»:

Էս խոսքերի հեղինակը մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ ինքը դավաճանությունից էլ վատ բան է արել՝ սխալվել է, որ ժողովրդին չի ասել, թե ինչ ամպեր են կուտակվում Արցախի գլխին: Էս խոսքերի հեղինակը իշխանության գալու պահից մինչև կործանարար պատերազմ հրահրելը, գրեթե նույն բառերով, հայտարարում էր, որ Արցախի վերաբերյալ յուրաքանչյուր որոշում կամ առաջարկություն քննարկելու է հրապարակում, ժողովրդի հետ:

Ժողովուրդ, զգո՛ւյշ եղեք, Նիկոլը մեզ երկրորդ շրջանով նորից խաբում է՝ նույն խոսքերով, նույն համառությամբ ու դրանում հաջողելու նույն վճռականությամբ:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը